Նախագիծ

Ահա այս անգամ էլ նկարել եմ Իմ սենյակը կոմպոզիցիան։ Իմ երազանքների սենյակը շատ ավելի ուրիշ է քան պատկերել եմ։ Մի խոսքով դիտեք թե ինչ եմ նկարել։

Ձոն տեխնոլոգիական ընտանեկան ստուգատես

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha)։

Ձուն ուրբա՞թ են ներկում

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբաթ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ Առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

«Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, այլ ոչ թե ուրբաթ, ինչպես շատերն են անում», — ասաց քահանան։

Նրա խոսքով՝ ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

«Մի հաստատված կանոն կա` ձուն ներկում են Քրիստոսի Հարությանն ընդառաջ, ընդ որում՝ ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը», — պարզաբանեց քահանան։

Հեռավար ուսուցում

Իմ կատարած աշխատանքնե

Ֆաինա Հարությունյան. «Նորաձևության աշխարհը չի տարբերվում իրականից»

Այս անգամ Barbie տիկնիկների հետ ունեցած իր պատմությունը մեզ բացահայտեց Ֆաինա Հարությունյանը:
Նա հայ հաջողակ մոդելավորող-դիզայներ է: Նա ոլորտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:

newmag-ն ու աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մարլի ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ աղջնակներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ: Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Չէ՞ որ իրականում Barbie-ն պարզապես տիկնիկ չէ, նրա առաքելությունն աղջիկներին օգնելն ու քաջալերելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորություններն ու սովորել, որ յուրաքանչյուր երազանք կարելի է իրականացնել, եթե իսկապես հավատում ես այդ երազանքի ուժին։
Նախագծի համար ընտրվել են իրենց մասնագիտություններում հաջողության հասած կանայք, որոնք իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է:


 

– Դիզայներ Barbie տիկնիկներ ունեցե՞լ եք:

– Այո, իհարկե ունեցել եմ:

– Զգեստներ կարե՞լ եք նրանց համար:

– Փորձել եմ կարել, ինչպես բոլոր աղջիկները:

– Barbie-ն ազդե՞լ է Ձեր մասնագիտական կողմնորոշման վրա: Այն ընդհանրապես կարո՞ղ է ազդել երեխայի ապագայի վրա:

– Barbie-ի հագուստն իսկ տարբերվում էր սովետական տիկնիկների հագուստներից և նորամուծություն էր այդ ոլորտում: Կարծում եմ, որ այն կարող է ազդել բոլոր սերունդների մասնագիտական կողմնորոշումների վրա:

– Նորաձևության աշխարհը տարբերվո՞ւմ է իրականից:

– Ոչ, ուղղակի նորաձևության աշխարհում, ըստ իս, ամեն ինչ ավելի վառ գույներով է պատկերված:

– Ո՞րն է ֆեյշն ինդուստրիայում հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Ֆեյշն ինդուստրիայում և մնացած ոլորտներում յուրաքանչյուրն ունի հաջողության հասնելու իր բանաձևը: Ես անկեղծ եմ իմ հաճախորդի հետ: Երևի թե այդ է իմ հաջողության բանալին:

– Հայաստանում վստահո՞ւմ են հայկական ապրանքանիշին:

– Ուրախությամբ կարող եմ նշել, որ այժմ ավելի շատ են նախընտրում հայկական արտադրության ապրանքն ու ապրանքանիշը:

– Ի՞նչ հագուստ եք արտադրում:

– Շատ տարբեր՝ առօրյա, երեկոյան, դասական և նույնիսկ սպորտային հագուստ:

– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները՝ նորաձևության սիրահարնե՞ր, թե՞ սովորական մարդիկ, ովքեր պարզապես սիրում են նորաոճ հագնվել:

– Իմ հաճախորդները շատ տարբեր են, բայց բոլորն էլ սովորական մարդիկ են՝ տարբեր նախասիրություններով ու ճաշակով:

– Եղե՞լ են դեպքեր, որ Barbie տիկնիկի զգեստի նման զգեստ եք կարել:

– Այո, եղել է: Վերջինն Արփի Գաբրիելյանի զգեստն էր, որը կարծես այդպիսին էր, ըստ իս:

– Հիմա՞ էլ ունեք Barbie տիկնիկներ:

– Հիմա արդեն ոչ: Հիմա աղջիկս ունի Barbie:

– Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին:

-Գնա՛լ դեպի երազանքը, հավատա՛լ, քանի որ երազանքը հասանելի է, երբ դու հավատում ես դրան:

 
https://www.youtube.com/watch?v=yVXYsvzpop4  — Հետաքրքիր զրույց Ֆաինա Հարությունյանի հետ։)))հղումը չկարողացա դնել