Ողջու՜յն։ Ես Մերի Հովեյանն եմ, սովորում եմ հագուստի մոդելավորում բաժնի 2-րդ կուրսում։ Առաջին կիսամյակին արդեն հասցրել ենք կարել հագուստներ, պայուսակներ և այլն։
Նախ սեպտեմբերին ծանոթացանք կարի մեքենաներին, մաքրակարի մեքենային, սկսեցինք թորձել կարել։ Առաջին իսկ անգամից ստացվեց լավ, սակայն դեռ մաքրակարի մեքենան հստակ չեմ կարողանում օգտագործել։
Առաջին անգամ կարեցինք բարձի երես, կարեցինք և նկարեցինք։
Հետո սկսեցինք հեռավար ուսուցմամբ աշխատենք։ Տրված էր նկարել էսքիզներ։
Հետո արդեն առկա միջավայրում սկսեցինք պատրաստել պայուսակներ։ Նախ ձևեցինք, կտրեցինք, կարեցինք ու վրան նկարեցինք։
Սա արդեն կարել եմ ինքս ինձ համար։

Դիջիթեքյան շրջանակներում արեցինք նախագիծ, որին մասնակցեցին Միջին դպրոցի աշակերտները։
Նախագիծը կարող եք տեսնել՝ այստեղ։










