Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։
Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Ճանաչելով Սարյանի արժանիքները` այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի արժանիքները։
Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց` Հայկին ժամադրավայրում չգտնելով։
Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։
Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը` քառորդ ժամ չանցած։
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը
Ուխտավորները մտան վանքի բակ՝ ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած` ուխտավորները մտան վանքի բակ։
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։
Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ` գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքերը ծնոտին դրած ` մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։
2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։
Օրիորդի հնչուն ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։
Ընկերներիդ (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։
Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու)։
3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։
Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։
Սպարապետն ասաց թագավորին։
֊ Ես Ձեր հրամաները կկատարեմ և ձեզ հետ կմնամ մինչև վերջին շունչը
Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։
Կինը պատասխանեց ամուսնուն։
֊ Մի հոգա իմ մասին այլ զբաղվիր քո գործերով։
Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։
Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին։
֊ Գտիր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ։է
Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։
Նա հայտնել էր ղեկավարուփյանը։
֊ Ես չեմ կարող գալ, թող ինձ փոխարինող ուղարկեն։