Time management

7։00-8։00 պատրաստվել

8։00-8։40 ճանապարհ դեպի քոլեջ

8:40-9։00 սպասել դխսերին սկսվելուն 

9:00-14։00 դաս անել 

14։00-14։50 ճանապարհ դեպի տուն

14։50-15։20 զգեստափոխվել, պատրաստվել հաց պատրաստելուն

15։20-15։50 հաց պատրաստել

15։50-16։20 սպասել հացը լինելուն, ընթացքում շափի համար նկարներ գտնել, պատրաստելփոստել

16։20-17:30 հաց ուտել

17։30-18։00 տան գործեր անել

18։00-18։30 մայրիկիս եմ օգնել

18:30-19։00ուղղակի նստել

19։00-19։30 դասեր, ֆլեշմոբ

19։30-20։20 գիրք ընթերցել

20։20-21։20 էլի շոփի հետ կապված

21։20-22։30 հեռուստյցուց դիտել, հեռախոսով զբաղվել

22:00-22։30 լողանալ, քնել

1ժամ-ժամանակի կորուստ

Ինչպես պատրաստել թրենդային մազակալներ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Կարի արհեստանոց

Օրը՝ 18.01.2021/ 12:00

Նպատակ՝ Սովորեցնել պատրաստել մազակալ

Պատասխանատուներ՝ Մերի, Հովեյան, Շուշանիկ Ներսիսյան, Էլմիրա Բասմարջյան, Ղարիբյան Վարդ, Ուլիխանյան Անահիտ, Հովհաննիսյան Անահիտ, Թադևոսյան Անի, Ղուլյան Կարինե, Ղազարյան Նաիրա, Հովհաննիսյան Եվգենիա

Խորհդատու ուսուցիչ՝ Խանջյան Մերի

Անհրաժեշտ իրեր՝ կտոր(երկարություն՝50սմ, լայնություն՝10սմ), շորի ռեզին(10սմ-15սմ)

Image.jpeg
Image.jpeg

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի աշակերտներ

Մասնագիտական Դիջիթեք

Սա համագործակցային նախագիծ է միջին դպրոցի սովորողների և քոլեջի հագուստի մոդելավորման բաժնի սովորողների հետ .

Թեմա ՝ բատիկա հանգույցի տեխնիկայով        

Մասնակիցները իրենց հետ պետք է ունենան շիֆոնե կտոր, ներկերը և վրձինները տրամադրում ենք մենք։                                                                                                     Արդյուննքները կհրապարակվն քոլեջի և միջին դպրոցի ենթակայքերում :    

Մասնակիցներ՝ միջին դպրոցի դասավանդող Ժաննա Ալբերտովնան, վեցերորդ դասարանցիներ  և քոլեջի ,<<հագուստի մոդելավորում >>բաժնի սովորողներ:

Նախագիծը տեղի կունենա 13.01.2021 ժամը 11: 00 մինչև 12:00

Մարիամ Քալանթարյանի և Ժաննա Հակոբյանի համագործակցային նախագծի հիման վրա:

Հայկական ամանորյա ավանդական ուտեստները

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ:

-Հնում հայերն ի՞նչ են դրել Նոր տարվա սեղանին, եւ ինչպե՞ս են որոշ ոչ հայկական ուտեստներ մուտք գործել մեր տոնական կենցաղ:

-Ավանդական կենցաղում կարեւոր տոն էր համարվում եւ մեծ շուքով էր նշվում հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը, եւ դրան նախորդող մեկ շաբաթը պասի շրջան էր: Ուստի հունվարի 1-ին ամանորյա սեղանին դրվել են պասին առնչվող կերակուրներ՝ պասուց տոլմայի տարբերակներ, լոբով, բանջարեղենով աղցաններ եւ այլն: Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ: Այնուհետեւ, երբ խորհրդային տարիներին դուրս եկավ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը, Նոր տարվա սեղանին հայտնվեցին մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո արդեն փոխառվեց խոզի բուդը դնելու ավանդույթը, որը, հակառակ տարածված թյուր կարծիքի, բնավ հայկական բնույթ չի կրում:

-Այսօր Ամանորի սեղանին հայերս ի՞նչ կարող ենք դնել, եթե նպատակ ունենք ե՛ւ պահպանելու հայկական ավանդույթները, ե՛ւ քայլելու ժամանակին համընթաց:

-Եթե ուզում եք մեր ավանդույթները պահպանել, կարող եք, օրինակ, տարի հաց դնել սեղանին: Հնում հայերը նախորդ կամ գալիք տարին խորհրդանշող մեծ գաթա էին թխում՝ զարդարելով այն երկնային լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի պատկերներով: Խմորեղենը բաժանում էին 4 կամ 12 մասերի, որոնք խորհրդանշում էին տարվա եղանակները կամ ամսիները: Տարի հացի մեջ տանտիրուհին բախտագուշակ-նշան էր դնում՝ ոսկյա, արծաթյա զարդի կամ նույնիսկ հոնի, լոբու տեսքով, եւ ում որ այն բաժին էր ընկնում, համարվում էր, որ նոր տարին նրա համար հաջողությամբ է պսակվելու:
Բացի այդ՝ հնում հայերը ծիսական խմորեղեններ էին թխում՝ տիկնիկների, կենդանիների տեսքով: Եթե դրանք լավ էին ստացվում, նշանակում էր, որ գալիք տարում թխողը հաջողակ է լինելու: Ծիսական խմորեղենները ստանում էին նաեւ երեխաների պատկերներով եւ դրանք որ կնոջը որ բաժին էին ընկնում, խորհրդանշում էին գալիք տարում նրա մայրանալը:

Ամանորյա ֆիլմի դիտում

«Տանը մենակ» ՝ ամանորյա ֆիլմերից մեկը, որը դիտել են գրոթե բոլորը։ Ամեն տարի հունվարի 1-ից սկսած ընտանիքիս անդամների հետ դիտում եմ «Տանը մենակ»ֆիլմի բոլոր մասերը։ Դժվար է հավատալ, որ աշխարհի սիրելի փոքրիկ Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորած Մակոլեյ Քալկինն արդեն մեծահասակ է։ Որոշեցի հետաքրքիր փաստեր ներկայացնել ձեզ, այսպիսով՝

«Տանը մենակ». 15 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:

2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին: 

3. ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա: 

4. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:

5. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր: 

6. Ֆիլմում պարբերաբար հայտնվող “Angels With Filthy Souls” ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ»-ի համար էին նկարել: 

7. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:

8. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:

9. «Տանը մենակ» 1-ի ավարտն ի սկզբանե տարբեր է եղել մեզ հասած ավարտից: Այն մտածել էին ավարտել բանտախցի տեսարանով, որտեղ Հարին ու Մարվին հեռուստացույցով նայում են “Angels With Filthy Souls” ֆիլմը: 

10. Բազի ընկերուհու նկարը, որ Քեվինը գտնում է, իրականում տղայի նկար է: Ֆիլմի ռեժիսորը չէր ցանկանում, որ որևէ աղջիկ իր տեսքի համար իրեն վատ զգա:

11. Մակոլեյը միակ Քալկինը չէ ֆիլմում: Նրա փոքր եղբայրը՝ Կիրանը, մարմնավորել է Քեվինի զարմիկին՝ Ֆուլերին, որը անընդհատ միզում էր տակը:

12. Քալկինն ինքն է նկարել այն քարտեզը, որտեղ պատկերված էին պլանավորված ծուղակները: 

13. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:  

14. Մայքլ Ջեքսոնը մեկ անգամ այցելել է «Տանը մենակի» նկարահանման հրապարակ: Եվ իրականում Ջեքսոնն ու Մակոլեյ Քալկինն ընկերներ էին: Վերջինս նույնիսկ Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրն է: 

15. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը:

Մասնագիտական ստուգատես

Ամենահետաքրքիր, ամենահաճելի ստուգատեսները հենց մասնագիտականերն էին։

«Ինչպե՞ս պատրաստել թրենդային մազակալներ», ահա այս վերնագրով ներկայացնեմ թե ինչ ենք արել։ Որոշեցինք հագուստի մոդելավորող բաժնի սովորողներով անենք այս նախագիծը։ Միջին դպրոցի աշակերտներին սովորեցնել պատրաստել ամենաթրենդային իրը։ Լուսաբանումը կարող եք տեսնել՝ այստեղ։

Մարիամ Քալանթարյանի և Ժաննա Հակոբյանի համագործակցային նախագծի հիման վրա արեցինք նախագիծ, որը կարող եք տեսնել՝ այստեղ։

Մարզական ստուգատես

Այս ուսումնական տարում ես մասնակցել եմ մարզական ստուգատեսների։ Որպես մարզական ստուգտես գնացել էինք սահադաշտ, մի լավ սահեցինք, իսկ ընթացքում հավես վիդեոներն ու նկարները անպակաս։ Շարունակությունը կարող եք տեսնել՝ այստեղ։

Նաևև մինչ սահադաշտը գնացել էինք Գյումրի, այդ պատումը կարող եք տեսնել՝ այստեղ։