Առցանց ուսուցում. Ընթերցում

Վերնատան հեռավար ընթերցասրահի համալրում

Քանի որ 1 ամիս տանն ենք ես որոշեցի ընթերցել գիրք։ Գիրքը կոչվում է <<Չգտնված երիցուկներ>>։ Այն պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին:

Մեջբերումներ <<Չգտնված երիցուկներ>> գրքից՝

  • Մարդուն սիրում են այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելու չի խանգարում:Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել: Դա կանքի ամենաերջանիկ պահերց է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում…:
  • Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու , այլ հասնելուց հոտո այն պահպանելու միջոցներով…:
  • Ուզում եմ քեզ հետ ընտանիք կազմել, երջանկացնել քեզ, քեզնով երջանկանալ, քեզնից երեխաներ ունենալ ու քեզ գրկած ապրել մինչև խոր ծերություն :Այն եմ ուզում, ինչ առհասարակ ուզում է ցանկացած նորմալ մարդ:
  • Իսկ ես կարծում եմ, որ եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց:
  • Եթե հանգամանքներն ավելի ուժեն են, քան զգացմունքները, ապա ափսոս է «սեր» բառը, որը տրվում է այդ զգացմունքներին։

Այս ընթացքում կկարդամ շատ գրքեր և խորհուրդ կտամ, որ դուք նույնպես կարդաք։ Բարի տնթերցումներ…

Հեռավար֊առցանց ուսուցում.մաթեմատիկա

Տեքստային խնդիրներ՝

Տղան տասնմեկ տարեկան է: Հինգ տարի առաջ նա վեց անգամ փոքր էր հորից:

1. Քանի՞ տարեկան է հայրը:
1) 36 2) 42 3) 41 4) 66

11-6=6
6*6=36
36+5=41

Պատ.՝ 41 տարեկան։

2.Երկու տարի հետո հայրը քանի՞ տարով մեծ կլինի տղայից:

1) 25 2)31 3)55 4)30

(41+2)-(11+2)=30

Պատ.՝ 30 տարով։

3.Քանի՞ տարի հետո հոր և տղայի տարիքների գումարը կլինի 100:

1) 24 2) 48 3)25 4) 23

Պատ.՝ 24:

4.Քանի՞ տարի հետո հայրը տղայից մեծ կլինի երկու անգամ:

1) 44 2) 19 3 )14 4 ) 20

Պատ.՝ 14։

Խանութում կար 1,75տ խնձոր և 1,1 տ տանձ: Օրական վաճառում էր 125 կգ խնձոր՝ կիլոգրամը 250 դրամով, և 110 կգտանձ՝ կիլոգրամը 300 դրամով:

1. Վաճառքի առաջին օրը քանի՞ դրամ էր խանութի հասույթը:
1)64250 2)31250 3)33000 4)437500

(125*250) + (110*300) = 64250

Պատ.՝ 64250 դրամ։

2. Ընդամենը քանի՞ դրամ հասույթ կլինի ամբողջ խնձորի վաճառքից:

1)437700 2)121000 3) 4375 4) 437500

1.75տ = 1750 կգ

1750 * 250 = 437500

Պատ.՝ 437500 դրամ։

3. Նվազագույնը քանի՞ օրում կսպառվեն և խնձորը և տանձը:

1) 12 2) 14 3) 10 4) 24

Պատ.՝ 10 օրում տանձը, 14 օրում խմձորը։

4. Նվազագույնը քանի՞ օրում խնձորի վաճառքից ստացված հասույթը կգերազանցի տանձի վաճառքից ստացված հասույթին:

1) 14 2) 13 3) 11 4) 12

Պատ.՝ 11 օրվա։

Առաջադրանք1՝

Տրված են 18 և 27 թվերը
Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:
9
-19
-9
19
Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:
3
5
-1
1
Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
3
54
9

Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:
54
108
9
486
Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:
1
5/6
2
116

Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:
7
4
5
6
Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
80
78
98
88
Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:
4
3
2
1
Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ:
81
71
73
72
Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝ 1-ով:
կմեծանա 3-ով
կփոքրանա 3-ով
կփոքրանա 5-ով
կմեծանա 5-ով
Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
14
12
64
8

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:
77
81
80
90
Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:
28784
19679
25018
40452
Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:
35
24
20
64
Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:
150
200
215
300
Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
39
13
3
1
Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:
6
4
1
5
Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:
5
6
7
8
Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:
156 և 420
102 և 135
17 և 153
24 և 235:
Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:
Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների գումարին:- սխալ է
Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է:- ճիշտ է
Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի հակադիրների գումարին: Ճիշտ է
Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է: Սխալ է
Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի: Ճիշտ է
Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը կմեծանա: ճիշտ է

Հեռավար-առցանց ուսուցում․ Կենսաբանություն

Էկոլոգիական գործոններ

Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։

Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան,խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։

Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։ Էկոլոգիան կենսաբանական գիտություն է…

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը); ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում) գործոնները։

Կորոնավիրուսի մաիսն։ Ի՞նչպես պաշտպավնել կորոնավիրուսից։

 

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: (corona-թագ)։ 

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Կորոնավիրուսային հիվանդություն 2019.svg.png

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

 

COUNTABLE AND UNCOUNTABLE NOUNS: EXERCISES

1. Complete the sentences using one of the following words. Use a/an where necessary

biscuit, coat, key, music, letter, sugar, moment, question, blood, electricity

1. Listen! Can you hear music?

2. I couldn’t get into the house because I didn’t have a key

3. It’s very warm today .Why are you wearing a coat?

4. Do you take sugar in your coffee?

5. Are you hungry? Would you like a biscuitwith your coffee?

6. I didn’t phone them. I wrote a letter instead.

7. Excuse me, but can I ask you a question?

8. I’m not ready yet. Can you wait a moment, please?

9.Our lives would be very difficult without electricity.

10.The heart pumps blood through the body.

2. Who were the people?

1.Beethoven? He was a composer.

2.Shakespeare? He was an English poet, playwright, and actor.

3.Albert Einstein? Albert Einstein was a German mathematician and physicist.

4.Washington? Lincoln? John Kennedy? They were American political leaders.

5.Marilyn Monroe? She was an actor and singer.

6.Elvis Presley? John Lennon? They were singers.

7.Van Gogh? Renoir? Gauguin? They were painters.

3. Put a/an or some where necessary.If no word is necessary, leave the space empty (-).

1) I have seen some good films recently.
2) What’s wrong with you? Have you got aheadache.
3) I know a lot of people. Most of them are students.
4) When I was a child, I used to be very shy.
5) Would you like to be an actor?
6) Do you collect _ stamps?
7) What a beautiful garden.
8) It’s a pity we haven’t got a camera. I’d like to take a photo of that house.
9) Those are _ nice shoes.Where did you get them?
10) I’m going shopping. I want to buy _ new shoes.
11) You need visa to visit some countries, but not all of them.
12) Jane is a teacher. Her parents were _ teachers too.

Հեռավար֊առցանց ուսուցում.ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>

1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>

1- <<ՊԱՅՔԱՐԻ ԳԱՂՈՒԹԱՀԱՅ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ․ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆ>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

Անգլիական  <<Արևելահնդկական ընկերությունը>> Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու եվ  միաժամանակ  հայ վաճառականության  մրցակցությունից  խուսափելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ :

  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին  եվ զենքի ուժով ազատագրել հայրենիքը:

  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան:
1751—1759 թվականներին բնակվել է Մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարվեստ և լեյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսիացիների դեմ անգլիացիների ռազմական գործողություններին։

  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք

  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։

Պարսից շահը 1724 թ․-ին ճանաչես Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց  և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու։ Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ։ Երբ սկսվեց թուրքական բանակի առաջխաղացումը, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը։

  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։

Հովսեփ Էմինը  ծանոթանալով իրավիճակին նա համոզվում է , որ  օտար տիրապետության դեմ կարելի է ազատագրական պայքար սկսել միայն հարեվան պետություն օժանդակությամբ:

  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս:

Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:

  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակբեր հղեց Հերակլ II արքային։

1764 թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

1766 թ-ին նա վերադառնում է Հայաստան եվ հանգրվանում Գետաշենում Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ:  Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել:

  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

Շամախիում Էմինը, լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրել 18 հազար զինվոր, ճանապարհվում է Խոյ։ Այնտեղ, սակայն, հրաժարվում են զորք տրամադրելուց, որովհետև Էմինը զորքի
վարձատրման համար գումար չուներ։
Անհաջողություններն զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին։
1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան։

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։

Հեռավար-առցանց ուսուցում. Ռուսերեն

об\о\обо, в\из, на\с, перед, через

Упражнение 1. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.
1. Летом мы любим кататься на велосипеде .
2. Курить вредно для здоровья. 3. Мы скучаем по дому и семье. 4. Я познакомился с Надей через интернет. 5. Мои родители хорошо разбираются в живописье. 6. Дождь стучит на крышу.
Слова для справок: для, по, в, с, на, через.

Упражнение 2. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.
1. Я люблю гулять по осеннему парку. 2. Моё настроение зависит от погоды. 3. Нельзя ссориться перед посторонними людьми. 4. Расскажите о ваших новых друзьях. 5. Он всегда много работает над новым текстом. 6. Я обычно без ошибок  решаю задачи от химии.
Слова для справок: без, над, по, от, о, с, перед.

Упражнение 3. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.
1. Бабушка волнуется за внука. 2. Мама передала привет через моего друга. 3. Я сделал эту работу за брата. 4. Али хорошо подготовился к докладу и выступил передсвоей группой. 5. Я боюсь за бабушку: у неё слабое сердце. 6. Мы выпили по стакану кефира и пошли на занятия.

Слова для справок: к, по, за, через, перед, у, на.

Упражнение 4. Вместо точек поставьте нужную предложно-падежную форму, выражающую объектные отношения.
1. Мы стремимся к знаниям. 2. Инженер долго работал над этим проектом. 3. Я переписываюсь со школьными товарищами. 4. Вера пошла в магазин за хлебом.
5. Почему ты пришёл на урок без учебника? 6. Родители должны лучше смотреть за детьми.
Слова для справок: за, к, со, над, без, в, на.

Упражнение 5. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.
1. Его не бывает дома с утра  до вечера. 2. Я приехал в Харьков в августе за неделю до занятий . 3. Наш Махмуд всегда повторяет темы по завтраку . 4. Мы любим гулять по вечерам  в парке. 5. Перед лекциям у нас есть перерывы. 6. Мы вошли в кинозал между третьим звонком .
Слова для справок: перед, между, за, с … до, в, по.

Упражнение 6. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.
1. Учебный год длится с сентября до мая. 2. Перед экзаменом  я зашёл в деканат и взял «хвостовку». 3. Во время первого урока мы повторяли падежи. 4. До войны ( дедушка и бабушка жили в деревне. 5. Течении  года она жила в Африке. 6. Я жду тебя с часа   до двух .

Слова для справок: с … до, в течение, с … по, до, во время, перед.

Упражнение 7. Вместо точек вставьте нужные предложно-падежные формы, выражающие временные отношения.
1. Он пришёл очень поздно, уже под утро . 2. Оля – медсестра и работает не каждый день, а через день . 3. Думаю, к маю я напишу курсовую работу. 4. По субботам  мы ходим на рынок, а к воскресенью готовим вкусные обеды. 5. Во время сессии мы часто ходили в библиотеку. 6. После уроков я пойду в парк.
Слова для справок: через, после, перед, по, к, под, во время.

Составьте предложения с предлогами: передчерез, к, последово времяв течение, с …доот … до, междубезо.

Перед тем, что бы идти покушать, нужно мыть руки.

Через день  у меня день рождения.

Я  с вопросами обратился к учительнице.

После второго урока у нас экзамен по физике.

До 16-ого апреля у нас каникулы.

Во время урока у меня поднялась температура.

В течение каникул у нас онлайн обучение.

С 16-ого марта до 16-ого апреля в Армении чрезвычайное положение.

Из за корона вируса  пострадало от 100до3000+ человек.

Я  не ставлю отличия между друзьями.

Без сохранения чистоты и гигиены, мы не сможем защищаться от корона вируса.

Мы узнаваем о жертв корона вируса, слушая новости.

Եղիշե Չարենց

Հուշեր Չարենցի մասին՝

Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

Չարենցի և Արմենուհի Տիգրանայանի սիրո պատմությունը

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն

Գուրգեն Մահարու հուշերը՝ «Չարենց — նամե»

Ֆիլմեր՝

«Մահվան տեսիլ»
«Բացահայտում»

<<Տաղարան>> շարքի բարբառային բառեր։

տալղա — ալիք, հորձանքգեմի — նավակ:
հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց.մետաքս:
խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
Գյուրջստան — Վրաստան
չիքիլա — շղարշ, երեսի քող:
սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
նոքար, նոքյար — գվռ. ծառա:
ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:
աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ.խումար, գինով, թեթև հարբած:
հերք — գրբ. հոգն. մազեր:

Հետաքրքիր դեպքեր Եղիշե Չարենցի կյանքից

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.

— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:

— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:

— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:

— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

* * *

Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, (ի դեպ, դա Չարենցի հայրն էր): Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

* * *

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:

Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.

— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…

Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:

— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը, — շարունակեց Չարենցը:

Դահլիճը թնդաց ծափերից…

* * * 

Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեք երեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:

3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:

1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Մարտիրոս Սարյանն իր հայտնի «ԵղիշեՉարենցիդիմանկարը»  ստեղծել է 1923 թվականին:  1924 թվականին այն ցուցադրվել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեում:

Տարիներ անցած, երբ Սարյանից պահանջում են նկարել Իոսիֆ Ստալինին, նա հրաժարվում է՝ պատասխանելով, որ իր սկզբունքներին դեմ է առանց բնորդի դիմանկար ստեղծելը:

1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները:

Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որը գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն ու Պարգևուհի Սիմոնյանը կտավը թաքցրել են չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է:

Եղիշե Չարենցին Սարյանը հաճախ է նկարել

․․․բազմաթիվ ճեպանկարներ է արել, որոնք այսօր  օգտագործվում են գրքերում: Իսկ վերոնշյալ կտավի ստեղծման մասին հետաքրքիր մի հուշ ունի հենց Մարտիրոս Սարյանը.

«Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե՝ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

– Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստել, տրամադրվել է նկարվելու: Նստում է:

Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամադրությունը ցրել՝ չի ստացվում: Նայում եմ դեմքին՝ ի՛նքը չի: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, իմիջիայլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

– Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:

– Չգիտեմ, վաղը գամ:

Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

– Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ՝ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր:

… Լուսիկն (Սարյանի կինը) արագ-արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում  ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»:

Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձն արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան:

Տարածված հայկական տիպաժ է: Մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …

Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ»:

Չարենցի դիմանկարի հետևի ֆոնի դիմակների մասին էլ, Սարյանը պատմում է հետևյալը.

Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Ի դեպ, Չարենցի դիմանկարի մետաքսե ծաղկազարդ գլխաշորն այսօր թեև մաշված ու գունաթափված է, բայց այն որպես ցուցանմուշ՝ գեղեցիկ ներկայացված է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, իսկ  հայտնի կտավը պահվում ու ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Առաջադրանք

  1. Գրել տրված երկրների հապավումները։

Ռուսաստան- ՌԴ

Հասյաստան- ՀՀ

Գերմանիա- ԳԴՀ

Չինաստան- ՉԺՀ

Հյուսիսային Կորեա- ՀԿ

Հաևավաֆրիկյան Հանրապետություն- ՀԱՀ

Արաբական Միացյալ Էմիրություններ- ԱՄԱ

Բեռալուս- ԲՀ

2.Բացատրիր տրված առածների միտքը։

Լացն ու ծիծաղը եղբայրներ են- Ուրախությունն ու տխրությունը անբաժան են մարդու կյանքում

Հարևանի հարսը սիրուն է-  Ուրիշինը մեր աչքին ավելի լավն է երևում

Ջուր չտեսաց մի բոբիկացիր- Ժամանակից առաջ մի ընկիր