Թեստային աշխատանք

1 սննդային թունավորում

Ի՞նչ է սննդային թունավորումը։

Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։

Ի՞նչպես առաջին օգնություն ցուցաբերել։

Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։

Ի՞նպես չվարակվել սննդային թունավորմամբ։

Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել, մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը, հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա, ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում, հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով, խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ, հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք, խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին,կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

2 անհամադրելի սննդամթերք

Կան շատ սննդամթերքներ, որոնք անհամադրելի են, սակայն շատ մարդիկ չիմացության հետևանքով օգտագործում են։ Ըստ մասնագետների` կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համադրություն են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ: Անհամատեղելի մթերքներ օգտագործող մարդիկ տարիքի հետ դիաբետ եւ այլ հիվանդություններ են ձեռք բերում, որոնք կապված են օրգանիզմի թթվայնության բարձրացման հետ: Անհամատեղելի մթերքներ են օսլան եւ սպիտակուցները. սրանց համատեղումը խանգարում է երկուսի կամ մեկի մարսողությանը:

Եղե’ք առողջ, սխալ սնունդ մի օգտագործեք, որպիսզի լինեք առողջ։

Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքներ

Դուք արդեն գիտեք, որ Երկիրը, բացի իր առանցքի շուրջը պտտվելուց, միաժամանակ

պտտվում է նաև Արեգակի շուրջը: Պտույտը կատարվում է էլիպսաձև ուղեծրով: Ուղեծրի
երկարությունը 940 մլն կմ է, որը Երկիրն անցնում է 29,8 կմ/վրկ արագությամբ մեկ
աստղային տարում` 365 օր 6 ժամ 9 ր 9,6 վրկ–ում: Երկրի պտույտը Արեգակի շուրջ
համընկնում է օրական պտույտի ուղղության հետ: Պտույտի էլիպսաձև ուղեծրում
Երկիրը Արեգակից մեկ հեռանում է, մեկ` մոտենում: Երկիրը հեռակետում լինում է հուլիսի
5–ին, երբ Արեգակից հեռացած է 152 մլն կմ, իսկ մերձակետում` հունվարի 3–ին, երբ
Արեգակից հեռացած է 147 մլն կմ: Մերձակետով Երկիրն անցնում է արագ, հեռակետով`
դանդաղ: Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական գլխավոր հետևանքը տարվա
եղանակների հերթափոխն է:
Տարվա եղանակների առաջացման և հերթափոխի պատճառները շատ են: Թվարկենք
դրանցից կարևորները.
 Երկրի պտույտն Արեգակի շուրջ: Եթե այդ պտույտը չլիներ, ապա Երկրի
առանցքն Արեգակի նկատմամբ կունենար միշտ նույն դիրքը, և տարվա
եղանակները չէին հերթափոխվի:
 Երկրի առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ, որը
կազմում է 66,5°անկյուն: Դրա հետևանքով մեկ հյուսիսային կիսագունդն է
թեքվում դեպի Արեգակը, մեկ` հարավայինը, մեկ էլ` հասարակածը:
 Երկրի առանցքի թեքությունը ամբողջ պտույտի ընթացքում չի փոխվում,
մնում է հաստատուն: Առանցքի թեքությունը և դրա անփոփոխ մնալը նպաստում
են, որ Երկրի մակերևույթի վրա տարվա տարբեր եղանակներին Արեգակի
ճառագայթներն ընկնեն տարբեր անկյան տակ, և ցերեկվա ու գիշերվա
տևողությունները ամբողջ պտույտի ընթացքում և բոլոր լայնություններում լինեն
տարբեր՝ բացի հասարակածից, որտեղ միշտ գիշերն ու ցերեկն իրար հավասար են
և տևում են 12 ժամ:
 Երկրի գնդաձևությունը, որի շնորհիվ Արեգակի ճառագայթները նույն պահին
աշխարհագրական տարբեր լայնություններում ընկնում են տարբեր անկյան տակ`
առաջացնելով կլիմայական և լանդշաֆտային փոփոխություններ:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կարտահայտվեն տարվա եղանակները, եթե Երկրի
ուղեծրի հարթությունը ուղղահայաց լիներ իր առանցքին, ինչպես սեպտեմբերի 23–ի և
մարտի 21–ի դիրքն է: Այդ դեպքում Արեգակի ճառագայթները միշտ ուղղահայաց
կընկնեին հասարակածի վրա, հավասարաչափ լույս և ջերմություն կստանային երկու
կիսագնդերը, լույսը մթից բաժանող գիծը կանցներ բևեռներով, և գիշերն ու ցերեկը
հավասար կլինեին: Բևեռային գիշերներ ու ցերեկներ չէին լինի, հասարակածից դեպի
բևեռներ ջերմաստիճանը կնվազեր հավասարաչափ, և չէր լինի տարվա եղանակների
հերթափոխ. յուրաքանչյուր գոտում կլիներ տարվա մեկ եղանակ: Օրինակ՝ ՀՀ–ում միշտ
կլիներ աշնանային կամ գարնանային զով եղանակ: Սակայն Երկրի առանցքն ուղեծրի
հարթության նկատմամբ թեքված է 66,5°անկյան տակ, և դրա հետևանքով մեկ
հյուսիսային կիսագունդն է թեքվում դեպի Արեգակը, մեկ` հարավայինը, երկու անգամ էլ`
հասարակածը, և առաջանում են տարվա 4 եղանակները:
Այսպիսով՝ ինչպես տարվա եղանակների հերթափոխը, այնպես էլ գիշերվա ու
ցերեկվա տևողության տարբերությունները պայմանավորված են Երկրի առանցքի
թեքությամբ: Անհրաժեշտ է չմոռանալ, որ Արեգակի մեծության և մեծ հեռավորության
պատճառով դեպի
Երկիր եկող ճառագայթներն իրար գրեթե զուգահեռ են: Այժմ տարվա եղանակների
առաջացումը և հերթափոխը ավելի լավ պատկերացնելու համար քննարկենք Երկրի
դիրքն Արեգակի նկատմամբ տարվա տարբեր ամիսներին: Հունիսի 22–ին Երկիրն իր
հյուսիսային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և ճառագայթներն ուղղահայաց
ընկնում են հս. լ. 23,5° զուգահեռականի` հյուսիսային արևադարձի վրա: Ամառային
արևակայության (արևադարձի) այդ օրը հասարակածից դեպի հյուսիս՝ մինչև հս. լ. 66,5ο
զուգահեռականը, ցերեկն ավելի երկար է, քան գիշերը: Հս. լ. 66,5°-ից մինչև Հս. բևեռն
ընկած տարածքում բևեռային ցերեկն է, որը բևեռում տևում է վեց ամիս: Հս. լ. 66,5°
զուգահեռականի վրա այդ օրն ամբողջովին ցերեկ է (24 ժամ): Հս. լ. 66,5ο
զուգահեռականը բևեռային ցերեկների և գիշերների սահմանն է: Դրանից դեպի հարավ
գիշերն ու ցերեկը միշտ իրար հերթափոխում են: Այդ զուգահեռականը կոչվում է
հյուսիսային բևեռային շրջագիծ: Այդ նույն օրը հասարակածից հարավ՝ մինչև հվ. լ.
66,5° զուգահեռականը, ցերեկն ավելի կարճ է, քան գիշերը: Հվ. լ. 66,5°–ից հարավ ընկած
տարածքը բոլորովին լուսավորված չէ. այդտեղ բևեռային գիշեր է: Հունիսի 22–ը
համարվում է հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ամառվա և հարավային
կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա սկիզբը: Այսպիսով՝ հյուսիսային կիսագնդում
ամառ է, հարավայինում` ձմեռ: Հյուսիսային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերը` կարճ,
հարավայինում` հակառակը: Հյուսիսային բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հարավայինի
շուրջը` բևեռային գիշեր: Այդ օրը՝ հունիսի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է
բևեռային շրջագծերով:
Դեկտեմբերի 22–ին Երկիրը հարավային կիսագնդով է թեքված դեպի Արեգակը, և
ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հվ. լ. 23,5° զուգահեռականի` հվ. արևադարձի
վրա: Հասարակածից մինչև հվ. լ. 66,5° զուգահեռականը ցերեկն ավելի երկար է, քան
գիշերը: Այդ զուգահեռականի վրա 1 ամբողջ օր (24 ժամ) բևեռային ցերեկ է: Հս. բևեռային
շրջագծից դեպի Հվ. բևեռ շարժվելիս բևեռային ցերեկներն աստիճանաբար երկարում են և
բևեռում հասնում վեց ամսվա: Այսպիսով՝ հարավային կիսագնդում ամառ է,
հյուսիսայինում` ձմեռ: Հարավային կիսագնդում ցերեկը երկար է, գիշերը` կարճ,
հյուսիսայինում` հակառակը: Հվ. բևեռի շուրջը բևեռային ցերեկ է, հյուսիսայինի շուրջը`
բևեռային գիշեր: Այդ օրը՝ դեկտեմբերի 22–ին, լույսը մթից բաժանող գիծն անցնում է
նորից բևեռային շրջագծերով: Դեկտեմբերի 22–ը համարվում է հարավային կիսագնդի
աստղաբաշխական ամառվա և հյուսիսային կիսագնդի աստղաբաշխական ձմեռվա
սկիզբը:
Սեպտեմբերի 23–ին և մարտի 21–ին Երկիրը հասարակածի կողմով է թեքված
դեպի Արեգակը, և կեսօրին ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա:
Լույսը մթից բաժանող գիծն անցնում է բևեռներով, և բոլոր զուգահեռականները
հավասար լույս ու ջերմություն են ստանում: Գիշերը և ցերեկը հավասարվում են,
բևեռային գիշերներն ու ցերեկները` վերանում: Այդ պատճառով հս. կիսագնդում
սեպտեմբերի 23–ը կոչվում է աշնանային, իսկ մարտի 21–ը` գարնանային
օրահավասարի (գիշերահավասարի) օր: Բացի տարվա եղանակների հերթափոխից՝
Երկրի տարեկան պտույտի հետևանքով առաջանում են նաև բազմաթիվ
աշխարհագրական, օդերևութաբանական, ջրաբանական, կենսաբանական հետևանքներ`
բնության սեզոնային կամ տարեկան պարբերական (ռիթմիկ) երևույթներ: Դրանք
արտահայտվում են օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, գոլորշացման, օդի
բացարձակ և հարաբերական խոնավության, բույսերի աճման, զարգացման և
մահացման, ջրամբարների մակարդակների փոփոխության, մարդու կյանքի սեզոնային և
տարեկան գործունեության ժամանակ:
Տարեկան պտույտի և առանցքի թեքության արդյունքում Երկրի վրա ձևավորվել է
ջերմային (լուսավորության) 5 գոտի: Դրանք միմյանցից բաժանվում են արևադարձներով
ու բևեռային շրջագծերով և տարբերվում հորիզոնի նկատմամբ Արեգակի դիրքով,
ցերեկվա տևողությամբ, տարբեր եղանակների արտահայտվածությամբ, ջերմային
պայմաններով (տե՛ս նկ. 28): Տարեկան պտույտի հիման վրա ձևավորվել է օրացույցը, որը
ժամանակի հաշվարկման համակարգ է մեծ ժամանակաշրջանի համար:
Այսպիսով՝ Երկրի ամբողջ պտույտի ընթացքում առաջանում են տարվա երկու
հիմնական եղանակ` ամառ և ձմեռ, որոնց միջև անցողիկ են աշունը և գարունը:
Աշունն անցողիկ է ամռան և ձմռան, իսկ գարունը` ձմռան և ամռան միջև: Սակայն
տարվա եղանակները Երկրի տարբեր մասերում տարբեր կերպ են արտահայտվում:
Հասարակածի երկու կողմերում՝ մինչև արևադարձներն ընկած տարածքում, դիտվում է
հիմնականում տարվա մեկ եղանակ` ամառ: Այստեղ տարեկան ջերմաստիճանների
տատանումները փոքր են, իսկ օդի տարեկան միջին ջերմաստիճանը +20°–ից չի իջնում:
Արեգակի ճառագայթների անկման անկյունը միշտ մեծ է` սկսած 66,5°–ից (հունիս և
դեկտեմբեր) մինչև 90ο (սեպտեմբեր և մարտ): Դա տաք ջերմային գոտու տարածքն է՝
մերձարևադարձային գոտին: Երկրի բևեռային շրջագծերից դեպի բևեռներ ընկած
շրջանում համարյա նույնպես դիտվում է տարվա մեկ եղանակ` ձմեռ: Այստեղ
տիրապետող են բևեռային գիշերները և ցերեկները: Արեգակի ճառագայթների ամենամեծ
անկյունը Հս. բևեռում դիտվում է հունիսի 22–ին` 23,5°: Մարտի 21–ից մինչև սեպտեմբերի
23–ը Հյուսիսային բևեռում անընդհատ բևեռային ցերեկ է (6 ամիս), իսկ սեպտեմբերի 23–
ից մինչև մարտի 21–ը` բևեռային գիշեր: Հարավային բևեռի շուրջը այդ ընթացքում
հակառակ վիճակն է: Դա ցուրտ ջերմային գոտու տարածքն է: Տարվա չորս եղանակները
Երկրի վրա լավ են արտահայտվում բարեխառն ջերմային գոտում` բևեռային շրջագծերից
մինչև արևադարձներ ընկած տարածքում: Օրինակ՝ մեր երկրում ամառը չոր է ու շոգ,
աշունը` տաք ու երկարատև, ձմեռը` ցուրտ ու սակավաձյուն, իսկ գարունը` զով ու
խոնավ: Հունիսի 22–ին Երևանում (հս. լ. 40°) Արեգակի ճառագայթների անկման
անկյունը կազմում է 73,5°[90°– (40°– 23,5°)], իսկ դեկտեմբերի 22–ին` 26,5°[90°– (40°+
23,5°)] անկյուն: Դրա պատճառով էլ Երևանում ամառը շոգ է, ձմեռը` ցուրտ:

Վ ․ Տերյան ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1908

Իմ տխրությունը

Տխրությունս կարող է պայմանավորված լինել օրվա տրամադրության հետ, հիշողության, միգուցե նաև ապագայի հետ։ Երբ տրամադրություն չեմ ունենում այդ օրը տխուր եմ անցկացնում։ Սակայն երբ ընկերուհիներիս հետ եմ լինում, կարողանում են տրամադրությունս բարձրացնել, բայց միայնակակ ժամանակ մեկ է սկսում եմ կրկին տխրել։ Այսպիսով տխրությունս կապված է տրամադրությանս հետ, իսկ տրամադրություն կարող եմ չունենալ չնչին բանի հետևանքով։ Տխրությանս պատճառը կարող է նաև հանդիսանալ հիշողությունը։ Երբ անցյալում մի օր ինչ֊ոչ վատ պահ է եղել և ես սկսում եմ հիշել ու տխրել։ Ամեն պահ կյանքում կարևոր է և այդ իսկ պատճառով պետք է ճիշտ ապրել կյանքում, որպիսզի վատ օր չունենանք, չտխրենք, չարտասվենք։ Սակայն պահ է գալիս երբ սկսում եմ մտածել ապագայի մասին ու էլի տխրում։ Միգուցե բոլորի համար տարօրինակ լինի սա, սակայն իմ հետ շատ են լինում նման դեպքեր։ Միգուցե մտածեմ այնպիսի դեպք երբ երկիրը կվերանա։Կամ ավելի մեղմը, երբ ընկերներիս հետ այլևս չկարողանամ չփվել։

Տխրության մասին կարող ենք շատ խոսել, սակայն չպետք է մոռանանք, որ ուրախությունը ավելի մեծ չափաբաժին պետք է լինի մեր կյանքի։

Առաջադրանքներ

1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառ-ի, սեղան-ի,  ուսանող-ի, րոպե-ի, գինի-ու, տիրուհի-ու, այգիու, հոգի-ու, օր-վա, ժամ-վա, ամիս-վա, գարուն-ան, որոշում-ան,  ձմեռ-վա, քույր-ոջ, ընկեր-ոջ, տանտիկին-ոջ, հայր-որ, մայր-որ, եղբայր-որ, անկյուն-ան, սյուն-ան, տուն-տան, ուրախություն-ան, սեր-ո, կորուստ-ի, աղջիկ-ա:
2. Որևէ գիրք, ինչ-ինչ հարցեր, ոչ մի ուսանող, այլևայլ հարցեր, յուրաքանչյուր տետր, ամբողջ աշխարհ, բոլոր պայուսակներ բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
3. Արկղ-եր, ժամացույց-ներ, հանդապահ-եր, ծրագիր-եր, երեխա-ներ, տիկին-տիկնայք, թռչուն-ներ, վագր-եր, մեծատուն-եր, հացատուն-եր, տղամարդ-իկ, գառ-եր, գրագիր-եր, նուռ-եր, ականակիր-ներ, նավթահոր-եր, մատենագիր-եր, դեղատուփ-եր, խմբերգ-եր, գրաշար-եր, դիմագիծ-եր գոյականների հոգնակին կազմիր:
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան-վարկենաչափ, մատյան-մատենագրեր, սառույց-սառցադաշտ, գույն-գունառատ, ալյուր-ալրահաց, բույս-բուսակեր, կյանք-կենսասեր ։

3-7 февраля

 

Диалоги

В аптеке

FB_IMG_1580276215747FB_IMG_1580276239326

 

FB_IMG_1580276234237

Знобит

лихорадит

тошлнит

укачивает

свело

 

Упражнения

Ответьте. Запишите ответы:

1) Вы думаете, что читать интересно?

Да, я думаю, что читать интересно.

2) Вы считаете, что читать интересно?

Нет, я считаю, что читать интересно.

3) Он думает, что экзамен завтра?

Да, он думает, что экзамен завтра.

4) Он считает, что это хорошо?

Нет, он считает, что это плохо.

5) Мама знает, что вы не завтракаете утром?

Нет, она не знает, что мы не завтракаем утром.

6) Ваш друг знает, что вы не любите театр?

Да, он знает, что я не люблю театр.

7) Вы считаете, что вы хорошо пишете?

Нет, я не считаю, что хорошо пишу.

………………………………………………………….

2.Допишите окончания:

А) Говорить, отдыхать, любить, думать

Я Говорю Отдыхаю Люблю Думаю
Ты Говоришь Отдыхаешь Любишь Думаешь
Он, она (оно) Говорит Отдыхает Любит Думает
Мы Говорим Отдыхаем Любим Думаем
Вы Говорите Отдыхаете Любите Думаете
Они Говорят Отдыхают Любят Думаем

Б) Слушать, работать, знать, считать

Я Слушаю Работаю Знаю Считаю
Ты Слушаешь Работаешь Знаешь Считаешь
Он, она (оно) Слушает Работает Знаете Считаете
Мы Слушаем Работаем Знаем Считаем
Вы Слушаете Работаете Знаете Считаете
Они Слушают Работают Знают Считают

3. Читайте текст.Ответьте на вопросы. Запишите ответы:

Здравствуйте, меня зовут Ирина Сергеева. Я школьница. Мои друзья тоже школьники. Мы много читаем и пишем, слушаем. Это очень интересно.

А ещё мы любим отдыхать, играть, разговаривать. Обычно мы много работаем. Но летом мы всегда отдыхаем. Я люблю отдыхать на море. На море хорошо отдыхать летом. Летом солнце. Днём всегда жарко, а вечером и ночью тепло. Моя семья всегда отдыхает летом. А осенью, зимой и весной наша семья работает.

Мой папа экономист. Он всегда много работает. Много думает, читает, считает. Мой папа работает и в субботу. Обычно он отдыхает в воскресенье. В воскресенье папа слушает радио, читает журналы, смотрит телевизор.

Моя мама врач. Она тоже много работает. Но мама отдыхает и в субботу, и в воскресенье. Мама говорит, что она любит работать и не любит отдыхать. А я люблю и работать, и отдыхать.

1) Как её зовут? Её зовут Ирина Сергеева.

2) Кто она? Она школьница.

3) Кто её друзья? Её друзья тоже школьники.

4) Что они делают? Они читают, пишут и слушают.

5) Что они любят делать? Они любят отдыхать, играть, разговаривать.

6) Когда они любят отдыхать? Они любят отдыхать летом.

7) Когда солнце? Летом солнце.

8) Когда жарко? Днём всегда жарко.

9) Когда тепло? Вечером и ночью тепло.

10) Что они делают зимой? Они зимой работают.

11) Что всегда делает папа? Он всегда много работает. Много думает, читает, считает.

12) Что он делает в воскресенье? В воскресенье папа слушает радио, читает журналы, смотрит телевизор.

13) Когда отдыхает мама? Мама отдыхает и в субботу, и в воскресенье

14) Что говорит мама? Мама говорит, что она любит работать и не любит отдыхать.

15) Что любит делать Ирина? Ирина любит и отдыхать и работать.

4. Зачеркните лишнее слово:

1) улица, дом, школа, банк, университет, утром, магазин, филармония;

2) дети, студенты, деревья, учителя, друзья, братья, ученики, бабушки, дедушки;

3) читать, работать, писать, считать, учить, отдыхать.

5. Напишите формы множественного числа:

брат-братья

лист-листья

муж-мужья

стул-стулья

сын-сыновья

дерево-деревья

друг-друзья

имя-имена время-времена

дом-дома профессор-профессора

номер-номера

паспорт-паспорта

глаз-глаза

адрес-адреса

лес-леса

вечер-вечера

город-города

мать-матери дочь-дочери

отец-отцы конец-концы

день-дни

огурец-огурцы

ребёнок-дети……………………..человек-люди……………………..

6. Напишите:

Я (знать)знаю, где аэропорт. Дети (любить) любят гулять. Сейчас мы (писать)напишешь упражнение. Лиза хорошо (отвечать) отвечает урок. В классе ученики (читать и слушать)читают и слушают. Георгий (делать) делает задание. Дедушка и бабушка (отдыхать) отдыхают.

Армения – колыбель мировой цивилизации.

Армения – это страна с древней историей и богатой культурой.   Фактически, это одна из стран мира с древнейших центров цивилизации. Научные исследования, многочисленные археологические находки и старые рукописи доказывают, что Армянское нагорье является самой колыбелью цивилизации.

Некоторые из самых древнейших артефактов в мире были найдены в Армении. На территории Армении были найдены изображения сельского хозяйства (7,5 тыс. Лет) и винодельческого объекта (6 100 лет), самая старая кожаная обувь в мире (5,500 лет), обсерватория неба «Караундж» или «Зорац Карер» (7,5 тыс. лет), и много другое.

Индийское издание: Армения - колыбель мировой цивилизации

Индийское издание «The Economic Times» представило статью про Армению, где автор проводит экскурсию по территории нашей страны, красиво описывая ее достопримечательности.

По мнению автора, ереванский пейзаж цвета миндаля и архитектурный комплекс Каскад выглядит завораживающим.

Индийское издание: Армения - колыбель мировой цивилизации

«Армения со своими идиллическими достопримечательностями, монастырями, журчащими ручьями, лазурными озерами как с картинки. Будучи одной из колыбелей мировой цивилизации, Армения — первая страна в мире, которая официально приняла христианство как государственную религию в 301 году. Страна, которая окружена сильными соседями (Турция, Грузия, Азербайджан, Россия и Иран), также находится на геополитическом и культурном перекрестке»,- говорится в статье.

Индийское издание: Армения - колыбель мировой цивилизации
Вся Армения представляет собой огромный музей под открытым небом, рукотворные экспонаты которого были созданы десятки и даже сотни тысяч лет назад. Эта страна и ее цивилизация традиционно считаются одной из древнейших в мире. И, как показывают новые открытия, сделанные в Армении, само возникновение мировой цивилизации не только уходит вглубь истории на много тысяч лет, но и уровень ее развития был гораздо выше и удивительнее, чем это считали раньше.

Պետություն

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում:
Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպատակն է հասարակության ամբողջականության պահպանումը:

Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։ Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն ևն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։ Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.

Հեթում Ա

Հեթում Ա-ի դրամներից՝ պետական զինանշանովՀեթում Ա-ն Հեթումյանների հայ իշխանական տոհմից է, Կիլիկիայի հայկական պետության թագավորը (1226–69 թթ.), Հեթումյանների արքայատան հիմնադիրը: Նրա օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, առավել կենտրոնացել է միապետական իշխանությունը, շարունակվել Կիլիկիայի հայկական պետության հզորացումը:Կոստանդին Գունդստաբլը Կիլիկիայի Ֆիլիպ թագավորին (1222–25 թթ.) գահազրկել է՝ հայ իշխանների իրավունքներն ու հայոց հավատը չհարգելու պատճառով և իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբել թագուհու (1222–52 թթ.) հետ ու հռչակել թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը երկիրը շարունակել է կառավարել ինքը:Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243 թ-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թ-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում: Բացի այդ՝ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ:1256–59 թթ-ին Հեթում Ա-ն մոնղոլների զինակցությամբ հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին է միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, և մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թ-ին 30-հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան: 1268 թ-ի հուլիսին Հեթում Ա-ն որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թ-ին գահը հանձնել նրան (Լևոն Գ), ինքը մտել է վանք, որտեղ և մահացել է:Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են դրամներ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы