Բիզնես նախագիծ՝ Էկո պայուսակների վաճառքի իրացման Մարքեթինգային պլան
Մարքեթինգի պլան
1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը
Ձեռքի աշխատանք։ Պայուսակների արտադրություն։
2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
• մատակարարների իշխանություն
Գինի արտադրվոիմ է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա շամանակածրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ ղաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում
Կտորը ձեռք ենք բերում տարբեր խանութներից օրինակ՝ Մալաթիա տոնավաճառից և Շրջանաինում գտնվող Ծիածան տեքստիլ խանութից։ Կտորը կարող են ձեռք բերել տարբեր կտորների խանութներից։
• գնորդների իշխանություն
Այստեղ հնարավորէ ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:
Այստեղ կարող ենք ունենալ ռիսկեր։ քանի որ պայուսակների վաճառքը շատ է, գնորդները նույնպես, գնորդները նախընտրում են գնել իրենց ծանոթ էջից։ Այսինքն մեզ հարկավոր է փոքր-ինչ հայտնիություն ձեռք բերել, որպեսզի ունենանք շատ վաճառք։
• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
Գինին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:
Էկո պայուսակները կարող են փոխարինվել կաշվե, այլ կտորից պատրաստված պայուսակներով։ Սակայն եթե մարդիկ գիտակցեն էկո պայուսակի իմաստը, կնախընտրեն այս տարբերակը։
• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:
Նոր մրցակիցներ հայտվելու վտանգը կա, սակայն եթե ձեռք բերենք ավելի մեծ հայտնիություն․ վտանգը այդքան էլ մեծ չի լինի։
• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:
Հիմնական վտանգը ապրանքի որակի և դիզայնի հետ է կապված։
3.Գտնվելու վայրը Առցանց(Instagram, Facebook)
4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/
Հաըաստանի ողջ տարածքում։ Առաքումը կկատարվենք Փոստի միջոցով։
5 W Շերրինգտոնի մեթոդը
• Who
Ով է նպատակային սպառողը՝ Կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողերը, Բանգլադեշ համայնքը
Ով է նպատակային սպառողը՝ 13-35 տարեկան կանայք և աղջիկները։
• Why
Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, իր երեխայի ձեռքով պատրաստված, առողջարար է, գինը մատչելի է
Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ որակով է, գեղեցիկ դիզայնով։
• What
Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր
Առօրյայում կրելիս, կամ որպես նվեր։
• When
Ընտանեկան, եկեղեցական, ծիսական տոնակատարություններ
Առօրյայում, խնջույք գնալիս»
• Where
Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի մառանից, որտեղ ձեզ համար կկազմակերպեն նաը անվճար համտես և փոքրիկ բացատրություն գինու ծագման վերաբերյալ
Առցանց հարփակում։
5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը
Նախատեսված է իրացնել Բանգլադեշ համայնքում և Կրթահամալիրի դասավանդողների և ծնողների միջավայրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետտևյալ հաշվարկը՝
Վաճառքն իրականացվել է ընկերների միջավայրում և իհարկե սոց կայքերում։
· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 լիտր գինի, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ գինիներ և մեր գինու քանակը սահմանափակ է։
Յուրաքանչյուր սպառող կգնի մեկ պայուսակ, և 10% կգնի 2-րդը որպես նվեր։
· սպառողների քանակը 1․400 հոգի (հաշվարկել եմ կրթահամալիրի սովորողների քանակը, որպես 1 ընտանիք մեկ լիտր + 200 հոգի դասավանդողներ)*
· մեկ լիտրի գինը 2․500 դրամ
մեկ պայուսակի գինը 2500-4000 դրամ է
Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 2․800 լիտր գինի։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի 7․000․000 ՀՀ դրամ տարեկան։
6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը
· Մրցակիցների մոտավոր թիվը՝
ecobag_yerevan,ay_qez_toprak,ecobag4you,
Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Վեդի Ալկո, Տրինիտի Կանյոն
· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:
ոչ այքան
Խոշոր և մանր մրցակիցներ
· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
հաճախ ունենում են նման հատկանիշներ
Նման հատկանիշներից՝ բոլորը պատչաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է հիմնականում արհեստական խմորիչ
Բոլորը դիզայները կատարվում են լավ ներկով, և գեղեցիկ փաթեթավորմամբ
· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Մեր գինին պատրաստվում է բնական խմորիչով, քիմիական նյութեր չեն գործածվում, բնական խմորիչով: Կոնսերվանտներ առկա չեն, քանի որ քանակը փոքր է և նախատեսված չէ ինպորտի համար: Բացի այդ փոքր քանակը նախատեսում է որակ:
7.Վաճառքի գինը
2500 -4000 հհ դրամ,նայած որակի տեսքի։
8.Վաճառքների ծավալների կանխատեսում
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| Գինու վաճառք լիտրերով | – | 700 | 1000 | 50 | 50 | 20 | – | – | – | 100 | 100 | 1400 |
Բնապահպանական միջազգայինկազմակերպություններ
- iusn-բնության պահպանության միջազգային միությունը զբաղվում է երկիր մոքորակիկենսաբազմազանության խնդիրներիվ և դրանց լուսաբանման։ Հիմնվել է 1948թ. Ֆրանսիայում։

- GEF-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ։ Ֆինանսավորում է շրջակա միջավայդի ոլորտիծրագրերը և օզոնային շերտի պահպանությունը։

- WB- համաշխարհային բանկ։ Ֆինանսավորում է բոլոր բնապահպանական ծրագրերը։

- WMO- Համաշխարհային օթերևաբանական կազմակերպություն(Շվեցարիա,1950) զբաղվում է կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման մթնոլորտի և շրջակամիջավայրի ուսումնասիրությամբ։

- UNDP- Միավիրված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր(1965,Նյու Յորք) զբաղվում է բնական պաշարների ուսումնասիրությամբ։

- UNESCO-զբաղվում է կրթուլյան և գիտության դրա հետ մեկտեղ բնապահպանականծրագրերի զարգացման

- WWF- Բնության համաղխարհային հիմնադրամ(1961, Շվեցարիա) նպատակն է բնականմիջավայրի վատթարացման կանխագելումը, բնության պահպանության և անհետացողտեսակների փրկությունը։

Առաջադրանքներ
Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։
Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Ճանաչելով Սարյանի արժանիքները` այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի արժանիքները։
Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց` Հայկին ժամադրավայրում չգտնելով։
Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։
Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը` քառորդ ժամ չանցած։
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը
Ուխտավորները մտան վանքի բակ՝ ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած` ուխտավորները մտան վանքի բակ։
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։
Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ` գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքերը ծնոտին դրած ` մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։
2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։
Օրիորդի հնչուն ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։
Ընկերներիդ (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։
Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու)։
3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։
Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։
Սպարապետն ասաց թագավորին։
֊ Ես Ձեր հրամաները կկատարեմ և ձեզ հետ կմնամ մինչև վերջին շունչը
Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։
Կինը պատասխանեց ամուսնուն։
֊ Մի հոգա իմ մասին այլ զբաղվիր քո գործերով։
Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։
Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին։
֊ Գտիր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ։է
Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։
Նա հայտնել էր ղեկավարուփյանը։
֊ Ես չեմ կարող գալ, թող ինձ փոխարինող ուղարկեն։
Վահան Թեքեյան
Ես սիրեցի
Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։
Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։
Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։
Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս․
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։
Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․։
Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։
Վարակիչ հիվանդություններ
Աղիքայինինֆեկցիներ
-կեղտոտ ձեռքերիհիվանդություն
-դեղնախտներ
-ճճվակրություն
Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների՝ մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։ Ի տարբերություն մյուս բոլոր հիվանդությունների՝ սրանք կարող են փոխանցվել հիվանդ (վարակակիր) մարդուց կամ կենդանուց առողջ մարդուն։ Վարակի հարուցիչներ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, սնկիկները և այլ մանրէներ: Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իր յուրահատուկ հարուցիչը։ Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի (նկ. 21.1).
- օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
- մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
- անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
- արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
- ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։
Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն (նկ. 21.2).
- հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի. քրտինքի հետ,
- հարուցիչ,
- հարուցչի բավարար քանակ,
- «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։
Միշտ չէ, որ առաջին օգնություն ցուցաբերելիս առկա են լինում բոլոր այդ պայմանները, և բացառելով դրանցից գոնե մեկը (տե՛ս կանխարգելում), կարելի է բացառել նաև վարակումը։ Եթե մարմնի դիմադրողականությունը բարձր է, մարդու մարմին հարուցիչի թափանցումից հետո էլ հիվանդությունը կարող է չզարգանալ։ Սակայն որոշ իրավիճակներում, օրինակ՝ բարձր և ցածր ջերմաստիճանների, ճառագայթման ազդեցության, թերսնման հետևանքով, մարդու մարմնի դիմադրողականությունն ընկնում է, և հիվանդությունը դրսևորվում է։
Վարակիչ հիվանդություններն ունեն զարգացման երեք շրջան.
- Գաղտնի շրջան՝ վարակվելու պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը, որի տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ներթափանցած հարուցիչների քանակից, մարմնի դիմադրողականությունից։
- Ծաղկման շրջան՝ հիվանդության նշանների դրսևորման շրջան։ Այս շրջանում հիվանդն ամենավտանգավորն է վարակման առումով։
- Ապաքինման շրջան հիվանդության նշաններն աստիճանաբար անհետանում են։
ՆՇԱՆՆԵՐԸ
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.
- տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
- տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
- ավշային հանգույցների մեծացում,
- գլխապտույտ,
- գլխացավ,
- ախորժակի նվազում,
- մկանային ցավեր։
ՏԵՆԴ
Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38°C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39°C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40–41°C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։
Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դոդ։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ (տե’ս «ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ»)։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.
- երբ ջերմաստիճանը 40–41°C–ից բարձր է,
- երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
- երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
- երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։
- Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
- Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
- Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
- Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
- Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ
Այս շարքին են պատկանում գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը, այսպես կոչված «մանկական» վարակները (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ) և այլն։ Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։ Պետք է նշել, որ այս հիվանդությունները բնորոշ են առավելապես մանկական տարիքին և ունեն բարձր վարակելիություն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի և մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռես վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն՝ տարվա առավել ցուրտ շրջանում, և հենց այդ ժամանակ է, որ պետք է զգույշ լինել։
ՆՇԱՆՆԵՐԸ
- ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն,
- հազ,
- արտադրություն քթից,
- ավշային հանգույցների մեծացում (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում
- Աստիճանաբար, ժամանակի ընթացքում առաջացող ցան, որը տարածվում է գլխից մարմնին ու վերջույթներին, ունի կարմիր բծերի տեսք, որոնք կարող են միանալով մեծանալ (կարմրուկ)։
- Մանր, փշոտ ցան՝ մաշկի կարմիր ֆոնին, իրանի վրա (բացի բերան-քիթ եռանկյունուց) ու բնական ծալքերում, մի քանի օրից ցանի տեղում առաջանում է մաշկի արտահայտված թեփոտում և քոր (քութեշ);
- Հեղուկով լցված բշտերի տեսքով ցան ամբողջ մարմնին ու նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն ուղեկցվում է քորով։ Որոշ ժամանակից բշտիկի տեղում առաջանում է կեղև։ Մաշկի վրա միաժամանակ կարելի է տեսնել և՛ կարմիր բիծ, և՛ բշտիկ, և՛ կեղև։ Բշտիկի պարունակությունը և կեղևը վարակիչ են (ջրծաղիկ);
- բերանի խոռոչի, բկանցքի լորձաթաղանթների կարմրություն կամ փառակալում,
- դժվարացած, աղմկոտ շնչառություն։
- ՊԱՏՎԱՍՏՈՒՄՊատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նան պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։ԱՄՓՈՓՈՒՄՎարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.
- օդակաթիլային,
- մարսողական (աղիքային վարակներ),
- անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
- արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
- ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին)։
- Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
- Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից։
- Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
- Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։
- Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
- Կանխարգելեք վարակի ներթափանցումն առաջին օգնության ցուցաբերման ժամանակ։ Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոցը պատվաստումն է։ Սակայն, բացի այդ, միշտ պետք է կատարել նաև վարակիչ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներ։
լր. առաջադրանքներ
- Թվարկեք մանրէների` մարդու մարմին ներթափանցման ուղիները:
- Թվարկեք վարակիչ հիվանդությունների ընդհանուր նշանները:
- ինչպես Որոշել հիվանդի մոտ տարբեր աստիճանի ջրազրկման նշանների առկայությունը և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
- Նկարագրեք առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակի կանխարգելման ընդհանուր քայլերը:
- Նկարագրեք վարակիչ հիվանդություննեի կանխարգելման ուղիները և պատկերացում կազմել պատվաստման մասին:
Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը
Աշխարհի ժողովուրդների ճգնաժամի վտանգը կանխելու համար անհրաժեշտ է բնապահպանական համաշխարահյին ռազմավարություն մշակել ։
1982 թվականին գլխավոր ամսաբլեան ընդունեց 《Բնության պահպանուփյան համաշխարհային խարտիան》։ 1992թվականին Ռիո դե ժանիրոյում կայանում է մեծ ժողով նվիրված մեր բնությանը։ Արդյունքում ընդունվեց մի վիթխարի ծրագիր, որտեղ ներկայացվում էր բնապահպանական քաղաքականության ուղությունները և համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում ։
Մոտիվացիոն նամակ
Ես Մերի Հովեյանն եմ։ Ընտրել եմ այս ընկերությունը, քանի որ շատ լավ կարծիքներ էի լսում ընկերության մասին։ Նախ գործընկերների ընկերական շրջապատը, տնօրենի բարեհամբույր լինելը և բարձր աշխատավարձը ինձ դուր է գալիս։ Վստահ եմ լավ կլինի և՛ աշխատանքի որակը, և՛ ընկերությունը։
Մոտիվացիա
Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար: Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։ Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։
Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։
Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝
1․ Գերհոգնած վիճակը
Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։
2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք
Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։
«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ — ասել է «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։
3․ Ձեր անառողջ ապրելակերպը
Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։ Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։ Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։
Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի
քանիսը,
1․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան
Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։
2․ Սկսեք ամենափոքրից
Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։
3․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ
Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։
4․ Զբաղվեք մեդիատացիայով
Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։
5․ Առողջ ապրելակերպ վարեք
Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։
Ալերգիա
Ալերգիաները կամ ալերգիկ հիվանդությունները վիճակներ են, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն։
Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ։
Ալերգենի վաղ ներկայացումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն։ Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալ դեղեր։ Ծանր վիճակներում խորհուրդ է տրվում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում։ Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին ներկայացվում է աստիճանաբար աճող քանակով ալերգենը, կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար, օրինակ` ալերգիկ քթաբորբ և/կամ շաղկապենու բորբոքումով, միջատների խայթոցների ալերգիա։ Ալերգեն իմունոթերապիայի կիրռումը սննդային ալերգիաների ժամանակ դեռ հետազոտվում է։
Ալերգիաները հաճախ հանդիպող են։ Զարգացած երկրներում բնակչության մինչև 20% տոկոսի մոտ ախտորոշվում է ալերգիկ քթաբորբ, 6%-ը գոնե մեկ սննդային ալերգիա, և մոտ 20% ունի ատոպիկ մաշկաբորբ կյանքի ինչ-որ հատվծում։ Կախված երկրից, 1-18% բնակչության մոտ ախտորոշվում է ասթմա։ Անաֆիլաքսիա առաջանում է 0.05-2% մոտ։ Շատ ալերգիկ հիվանդություններ միտում ունեն հաճախ հանդիպելու։
| Օրգան | Ախտանիշ |
|---|---|
| Քիթ | Քթահոսություն, փակվածություն, փռշտոց |
| Հարքթային խոռոչներ | Ալերգիկ սինուսիտներ |
| Աչքեր | Աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) կարմրություն և քոր |
| Շնչուղիներ | Շնչարգելություն, հազ, բրոնխոսպազմ, խզզոցներ և շնչառության խանգարում։ Ծանր ռեակցիաների ժամանակ հնարավոր է շնչուղիների այտուց |
| Ականջներ | Ծանրության և փակվածության զգացողություն, երբեմն ցավ և լսողության վատացում, քոր։ |
| Մաշկ | Քոր, ցան, այտուցներ, մաշկաբորբ և եղնջացան։ |
| Մարսողական համակարգ | Որովայնի ցավ, փքվածություն, փսխում և լուծ։ |
Ալերգենների մեծ մասը շնչառական են` տարածվում են օդի միջոցով։Օրինակ՝ ծաղկափորշին կամ տնային փոշին։ Այս դեպքում ախտանիշներն առաջանում են օդի հետ շփման հատվածներում, օրինակ՝ աչքերի կամ շնչուղիների լորձաթաղանթները։ Նույն ալերգիկ քթաբորբը, իրենից ներկայացնում է քթի և/կամ աչքերի լորձաթաղանթի (շաղկապենու) բորբոքում, որն ուղեկցվում է կարմրությամբ, քորով, փռոշտոցով ու առատ արտադրությամբ։ Այս վիճակն առաջանում է շնչառական ալերգենների անմիջական ազդեցության հետևանքով։ Նույն պրոցեսը կարող է թափանցել նաև ստորին շնչուղիներ` բրոնխներ, առաջացնելով լորձի գերարտադրություն, շնչարգելություն, հազ և շնչառական խզզոցներ։
Բացի վերը նշվածից, ալերգիկ ռեակցիաները կարող են առաջանալ սննդամթերքից, դեղերից, միջատների խայթոցներից, ինչպես նաև՝ մասնագիտական ալերգեններից։ Սննդային ալերգիաները դրսևորվում են փորացավով, փքվածությամբ, փսխումով, լուծով, մաշքի քորով և եղնջացանով։ Շատ հազվադեպ (հիմնականում երեխաների մոտ) սննդային ալերգիաները կարող են առաջացնել նաև շնչառական խանգարումներ` քթաբորբ կամ շնչական (ասթմատիկ) ռեակցիաներ։ Միջատների խայթոցները, սնունդը, հակաբիոտիկներ և որոշակի դեղեր կարող են առաջացնել համակարգային ալերգիկ պատասխան` անաֆիլաքսիա։ Կարող են ախտահարվել մարսողական, սիրտ-անոթային և շնչառական համակարգերը։ Ծանրությունից կախված կարող է առաջանալ մաշկային ռեակցիաներ, բրոնխոսպազմ, այտուցներ, զարկերակային ճնշման անկում, սրտի ռիթմի խանգարումներ, կոմա և մահ։ Այս տիպի ռեակցիա կարող է առաջանալ հանկարծակի կամ ուշացած սկզբով։ Կարող է թվալ, թե անաֆիլակտիկ վիճակն արդեն անցնում է, սակայն այն որոշ ժամանակ հետո կարող է նորից կրկնվել։
Մաշկի հետ անմիջապես շփվող նյութերը, ինչպիսին է լատեքսը, ևս կարող են պատճառ դառնալ ալերգիկ ռեակցիաների, որոնք կոչվում են կոնտակտային մաշկաբորբեր կամ էկզեմա։ Մաշկային ալերգիաները հաճախ դրսևորվում են ցանով, այտուցներով, որոնք առաջացնում են բնորոշ մաշկային տարր` եղնջայտուց։
Միջատների խայթոցից կարող է առաջանալ մեծ տեղային ռեակցիա (10սմ մեծ մակերեսով մաշկի կարմրած հատված)։ Դա կարող է տևել 1-2 օր։ Նման ռեակցիա կարող է առաջանալ նաև իմունոթերապիայից հետո։