Մեզ շրջապատող բոլոր առարկաները,եթե ինչ-որ բանով ամրացված չեն, գետնի վրա են գտնվում։ Օդ նետած գնդակն էլ ընկնում է երկրի վրա,ձեռքից բաց թողնված ցանկացած առարկա նույնպես ընկնում է գետնին։ Բնության մեջ բալոր մարմինները փոխադարձ ձգում են իրար։ Երկիրը դեպի իրեն է ձգում բոլոր մարմինները` մարդկանց,կենդանիներին, ծովերի և օվկիանոսների ջրերը,Լուսինը և Արեգակը։ Դրանք էլ իրենց հերթին դեպի իրենց են ձգում երկիրը։
Ուղևորվում ենք դեպի Հարթագյուղ` Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ։Շարժվեցինք առավոտյան շուտ։ Ճանապարհը հարթ էր, այդ իսկ պատճառով չզգացինք, թե ինչպես հասանք տեղ։
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157մ բարձրության վրա, և մենք իհարկե հաղթահարեցինք այդ բարձրունքը։
Այս մատուռի մասին շատ լեգենդներ կան, և այն օր օրի շատանում է։ Ասում են՝ հրաշագործ ուժի շնորհիվ բուժվում են շատ մարդիկ, կատարվում են երազանքներ, բայց այն երզանքները, որոնք ի սրտե եք ցանկանում։
Մարդիկ շատ էին, նրանց հոսքը դեպի մատուռ անդադար էր, գալիս են տարբեր մարզերից, համայնքներից։
Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:
Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:
Այնտեղ անդադար նկարվեցինք, իսկ հետո արդեն հետ դարձանք։Գնացինք Հարթագյուղ հավաքեցինք կարտոֆիլ, պատրաստեցինք և համտեսեցինք, ուղղակի հիանալի համ ուներ։
Եվ վերջ, ավարտվեց այս հիանալի օրը։ Այն ուղղակի հիանալի էր,արկածներով լի օր, որը երբեք չեմ մոռանա։
2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:
Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:
Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ:
Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:
«Այո՛, հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:
Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:
Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:
Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:
Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:
Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:
Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:
Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին):
Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:
Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:
Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները:
Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը: Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով: — Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից: — Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր: — Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր: — Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը: Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց. — Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան… — Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին: Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
Նամակ Հովհաննես Թումանյանին
Սիրելի՛ Յովհաննէս, Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել: Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար: Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը: Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք: Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր: Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս: Համբոյրներով՝ քո Կոմիտաս
Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:
Կենսագրություն
Վաղ տարիներ (1869-1881)
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր ԱսիայիՔյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր ՆախիջևանիԳողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։
Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ[17]։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ[18]։
1881—1910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում[19]։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը[20]։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[21].
Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոնսարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը[22]։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները[20]։
1892 թվականի մայիսին մեկնում է ծննդավայր՝ հագստանալու և առողջությունը վերակագնելու նպատակով։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Խրիմյան Հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերի 11-ին Սբ. Գայանեի վանքում ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի սեպտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ[23]։ Նույն թվականին ավարտին հասցվեց նրա՝ ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի», որը ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի հոգևորականների հետադիմական և պահպանողական խմբակցության դժգոհությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»[20]։
1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը[24]։
1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում` Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից[20]։
Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ:[25]
Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ[17], որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ։
Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Շատ մտերիմ էր Ռիխարդ Շմիդտի ընտանիքի հետ։ Վերջինս Կոմիտասի մասին գրել է[26].
Կոմիտասը արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ:
1899 թվականին գերմանական «Sammelbände der internationalen Musik-Gesellschaft» հանդեսի 11-12 միացյալ համարում տպագրվում է Կոմիտաս Վարդապետի «Հայ եկեղեցական երաժշտություն» ուսումնասիրությունը։ Բեռլինում1899 թվականին երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։
1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 9-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է[27].
Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:
Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։
Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է[28].
Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն:
Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։ 1903 թվականի վերջին 3 տարվա հավաքագրումներից հետո լույս տեսավ ժողովրդական երգերի «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ Հավաքագրման հարցում նրան օգնեց Մանուկ Աբեղյանը։ Այդ հավաքածուի երկրորդ տպագրությունը 1904 թվականին էր, իսկ 1905 թվականին հրատարակվեցին ևս 50 երգեր[20]։
1903 թվականի աշնանը Թիֆլիսից Էջմիածին է հասնում Ջիվանին իր խմբով։ Կոմիտասն այդ առիթն օգտագործեց իր աշակերտներին աշուղական երաժշտության բուն աղբյուրի մասին գաղափար տալու նպատակով։ Նա իր մոտ հրավիրեց Ջիվանուն և ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում» և Ջիվանու «Ա՜խ, կորան» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները[24]։
1904 թվականին իշխանուհի Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» հատորը (1903, Թիֆլիս) և առաջարկում օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա։ Նա ձեռնամուխ եղավ այդ գործին, կատարեց լայնածավալ աշխատանք, կազմեց օպերայի բեմականացման ծրագիրը, սակայն այդ աշխատանքը անհայտ պատճառներով երբեք չհրապարակվեց։
1905 թվականի վերջին արդեն մտածում էր ճեմարանի ուսուցչությունից հրաժարվելու մասին, քանի որ նյարդային սաստիկ տկարություն ուներ[29]։ 1906 թվականին Կոմիտասն արդեն չէր դասավանդում ճեմարանում։
1906 թվականի դեկտեմբերին սկսվեցին հայ ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներով համերգները Փարիզում։ Այդ համերգներից մեկում տեղի ունեցած մի դիպվածի մասին Հրաչյա Աճառյանը գրել է[30].
Իմացեր եմ, որ 1906 թուին Փարիզի մէջ Կոմիտասի ցուցադրական մէկ համերգէն վերջ, ֆրանսիացի յայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբիւսին, ծունկի գալով կը համբուրէ Կոմիտասի ձեռքերը, ըսելով. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կը խոնարհիմ…»:
1907 թվականի հունիսին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա։ Կոմիտասը շատ էր հավանել այդ երկիրը. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է»։ Բնակվում էին Սբ. Մարկոսի հրապարակի հյուրանոցներից մեկում։ Կոմիտասը 3 շաբաթ աշխատեց Վենետիկի վանքում, իսկ մեկնելով Հռոմ՝ հանդիպեց Պիուս 10-րդ Պապին, որի օգնությամբ թանգարաններ մուտքի հնարավորություն ստացավ, որտեղ կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ[31]։ Իտալիայից հետո մեկնեց Բեռլին, իսկ 1908 թվականի սկզբին՝ Թիֆլիս։ Նույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վահան Տեր-Առաքելյանի հետ համերգներ ունեցավ Իգդիրում, Վաղարշապատում, Երևանում և Բաքվում։ Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին։ Իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ։ Ներքին մեծ հուզմունքով կատարում էր քնարական, աշխատանքային, ծիսական և այլ երգեր, ղեկավարում իր կազմակերպած երգչախմբերը, որոնց մասնակից էր դառնում տեղի հայ երիտասարդությունը[32]։
1909 թվականի մարտին Թիֆլիսի Արքունական թատրոնում տեղի ունեցավ միջազգային եկեղեցական երաժշտության փառատոն, որում Կոմիտասի ղեկավարած երգչախումբը գրավեց առաջին տեղը[24]։
Արտասահմանյան շրջագայություններից հետո հետադիմական կղերականությանը Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց Կոմիտասի համար։ Նա պաշտոնական նամակով դիմեց կաթողիկոս Իզմիրլյանին[33].
Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարում են. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, և միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում: Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ և Գիտութեան:
Իգմիրլյանը մերժեց Կոմիտասի ուղերձը՝ դրանով իսկ ծանրացնելով նրա վիճակը։ Մեկ տարի անց՝ 1910 թվականի մայիսին, Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատապես որոշելով այլևս երբեք չվերադառնալ։
1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»[34]։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։
1910 թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։
Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:[35]
1911 թվականի ապրիլին Եգիպտոսի «Մանթաշով» նավթընկերության ընդհանուր գործակատար Հովհաննես Մութաֆյանի հրավերով Կոմիտաս Վարդապետը մեկնում է Եգիպտոս, որտեղ համերգներ և բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականի մայիսին Ալեքսանդրիայում համերգ տված երգչախումբը երկսեռ էր։
Կոմիտաս Վարդապետը ժամանակի հետ քայլող անձնավորություն էր. նա ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար, կրում էր մողեսի տեսքով կրծքազարդ և իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես։
1911 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնում է Փարիզ, այնտեղից էլ Անգլիա՝ հանգստանալու և կազդուրվելու համար։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ շարունակում է բազմաթիվ համերգներ տալ երգչախմբի հետ։ 1914 թվականի հունիսին Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերակցության համաժողովին՝ Լուի Լալուայի նախագահությամբ, որտեղ ունենում է բանախոսություններ[24]։Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)[
1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս[24]։
Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի քստմնելի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։ Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.
Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…
Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։
Վարդապետին թվում էր, թե թուրքերն անընդհատ հետապնդում են իրեն, ուստի և նա ձգտում էր բացարձակ միայնության և լռության, հաճախ չէր ընդունում իր վաղեմի բարեկամներին և ծանոթներին, իրեն տեսնել ցանկացող երկրպագուներին։ Բժշկապետ Վահրամ Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց ՇիշլիիHôpital de la Paix հիվանդանոցը, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։ Իր պայծառատեսության պահերին նա բազմիցս բողոքել է հիվանդանոցի անտանելի պայմաններից. «Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում և անտարբեր վերաբերմունք»։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայ գաղութը Վարդապետի վիճակը բարելավելու նպատակով որոշեց նրան ուղարկել Ֆրանսիա։
1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար[36]։
Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից առաջացած բարդությունների հետևանքով։ Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։
1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը.
Ա. ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ, լուն ուղտ դարձնել- փոքր մի բան ուռճացնել, , կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդնալ, գլուխ գլխի տալ-միասին մտածել, խելքի ծով-խելացի:
Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել, խելացի, դանդաղ, հիվանդանալ:
In Movses Khorenatsi’s account, Hayk son of Torgom had a child named Armanak while he was living in Babylon. After the arrogant Titanid Bel (Ba’al) made himself king over all, Hayk emigrated to the region near Mount Ararat with an extended household of at least 300 and settled there, founding a village he named Haykashen.
On the way he had left a detachment in another settlement with his grandson Kadmos. Bel (Baal) sent one of his sons to entreat him to return, but was refused. Bel decided to march against him with a massive force, but Hayk was warned ahead of time by Kadmos of his pending approach. He assembled his own army along the shore of Lake Van and
told them that they must defeat and kill Bel, or die trying to do so, rather than become his slaves.
In his writings Movses states that:
“Hayk was a handsome, friendly man, with curly hair, sparkling eyes, and strong arms. He was a man of giant stature, a mighty archer and fearless warrior. Hayk and his people, from the time of their forefathers Noah and Japheth, had migrated south toward the warmer lands near Babylon. In that land there ruled a wicked giant, Bel. Bel tried to impose his tyranny upon Hayk’s people. But proud Hayk refused to submit to Bel. As soon as his son Aramaneak was born, Hayk rose up, and led his people back to the land of his forefathers, the land of Ararat. At the foot of the mountains, he built his home, Haykashen.”
The Battle of Giants and Defeat of Bel Hayk defeats Bel with an arrow:
At Dyutsaznamart “Battle of Giants”), near Julamerk southeast of Lake Van, on August 11, 2492 BC (according to the Armenian traditional chronology) , Hayk slew Bel with a nearly impossible shot using a long bow, sending the king’s forces into disarray.
The hill where Bel with his warriors fell, Hayk named Gerezmank meaning “tombs”. He embalmed the corpse of Bel and ordered it to be taken to Hark where it was to be buried in a high place in the view of the wives and sons of the king.
Soon after, Hayk established the fortress of Haykaberd at the battle site and the town of Haykashen in the Armenian province of Taron. He named the region of the battle Hayk, and the site of the battle Hayots Dzor.
In comparative mythology, Hayk is likened to the constellation Orion.
Մովսես Խորենացու պատմության մեջ, Թորգոմի Հայկի որդին ՝ Բաբելոնում, ունեցել է Արմանակ անունով մի երեխա: Այն բանից հետո, երբ ամբարտավան Տիտանիդ Բելը (Բահալը) իր բոլորից թագավոր դարձավ, Հայկը գոնե 300 հոգանոց ընտանիքով արտագաղթեց Արարատ լեռան մոտ գտնվող շրջանը և բնակություն հաստատեց այնտեղ ՝ հիմնելով գյուղ, որը կոչվում է Հայկաշեն:
Theանապարհին նա ջոկատ էր մեկնել մեկ այլ բնակավայր ՝ թոռնիկ Կադմոսի հետ: Բելը (Բաալ) ուղարկեց իր որդիներից մեկին, որպեսզի խնդրեն իրեն վերադառնալ, բայց մերժվեց: Բելը որոշեց երթալ ընդդեմ նրա դեմ զանգվածային ուժի, բայց Հայկը ժամանակին զգուշացրեց Կադմոսին ՝ իրեն սպասող մոտեցման մասին: Նա հավաքեց իր բանակը Վանա լճի ափին և
ասաց նրանց, որ նրանք պետք է հաղթեն և սպանեն Բելին, կամ մահանան `փորձելով դա անել, այլ ոչ թե դառնալ նրա ստրուկները:
Իր գրություններում Մովսեսը ասում է.
«Հայկը գեղեցիկ, ընկերասեր մարդ էր, գանգուր մազերով, շողշողացող աչքերով և ուժեղ ձեռքերով: Նա հսկա հասակի մարդ էր, հզոր նետաձիգ և անվախ մարտիկ: Հայկն ու նրա ժողովուրդը, իրենց նախնիների Նոյի և Japաֆէթի ժամանակներից ի վեր, գաղթել էին դեպի հարավ դեպի Բաբելոնի մերձակայքում գտնվող ավելի տաք հողերը: Այդ երկրում այնտեղ կառավարվեց մի չար հսկա ՝ Բել. Բելը փորձեց իր բռնակալությունը պարտադրել Հայկի ժողովրդին: Բայց հպարտ Հայկը հրաժարվեց ներկայացնել Բելին: Հենց նրա որդի Արամանեակը ծնվելուն պես Հայկը վեր կացավ և իր ժողովրդին առաջնորդեց դեպի իր հայրերի երկիրը ՝ Արարատի երկիրը: Լեռների ստորոտում նա կառուցեց իր տունը ՝ Հայկաշեն »:
Հսկաների ճակատամարտը և Բելի պարտությունը
Հայկը նետով նետում է Բելին.
Վան լճի հարավ-արևելքում գտնվող utsուլամերքի հարավ-արևելքում գտնվող Դյուցազնամարտի «Հեթանոսների ճակատամարտում», մ.թ.ա. օգոստոսի 11-ին, մ.թ.ա. 2492-ին (ըստ հայկական ավանդական ժամանակագրության), Հայկը սպանեց Բելին գրեթե անհնար գնդակով ՝ օգտագործելով երկար աղեղ ՝ օգտագործելով թագավորի ուժերը: .
Բլուրը, որտեղ ընկավ Բելը իր մարտիկների հետ, Հայկը Գերեզմանք անվանեց «դամբարաններ»: Նա հարստացրեց Բելի դիակը և հրամայեց, որ այն տեղափոխվի Հարկ, որտեղ պետք է թաղվի բարձր վայրում ՝ թագավորի կանանց և որդիների տեսանկյունից:
Շատ չանցած ՝ Հայկը մարտական վայրում և Հայաստանի Տարոն գավառի Հայկաշեն քաղաքում ստեղծեց Հայկաբերդ ամրոցը: Նա անվանեց ճակատամարտի շրջանը Հայկ, իսկ ճակատամարտի վայր `Հայոց Ձոր:
Համեմատական դիցաբանության մեջ Հայկը նմանվում է Օրիոնի համաստեղությանը:
Vocabulary
1․Arrogant – ամբարտավան
2․Household – տնային տնտեսություն
3․To settle-բնակեցնել
4․Settlement-բնակավայր
5․To found- հիմնել
6․Detachment-ջոկատ
7․To refuse – մերժել
8․To decide- որոշել
9․To march against sb.- ինչ-որ մեկի դեմ գնալ, արշավել ինչ-որ մեկի դեմ